Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Լուսանցքային լինելը պատիվ է մեզ համար»

«Լուսանցքային լինելը պատիվ է մեզ համար»
26.10.2014 | 12:23

irates.am-ի հարցերին պատասխանում է Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

-Պարոն Հայրապետյան, արդեն երկրորդ անգամ է, որ ոչիշխանական եռյակը հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում: Հայտարարվել է նաև, որ սա նոր Համաժողովրդական շարժում է: Ի՞նչ ուղերձներ ստացաք այդ հանրահավաքներից՝ որպես ՀՀ քաղաքացի:
-Որպես ՀՀ քաղաքացի՝ չեմ մասնակցել այդ հանրահավաքներին: Եթե փոքր-ինչ կարծեի, որ այնտեղ ինձ համար ուսանելի որևէ բան կարող է լինել, ապա անպայման ներկա կգտնվեի կամ գոնե համացանցով կկարդայի այդ հանրահավաքների մասին տեղեկատվությունը:
-Ըստ Ձեզ՝ այսօր Հայաստանի քաղաքական ուժերը ինչպե՞ս պետք է գործեն, որ իրենց ծրագրերը հանրությանը ներկայացնելիս չհամարվեն մարգինալ:
-Հայաստանի այլ քաղաքական միավորների մասին խոսելը կլիներ ոչ պոլիտկոռեկտ, սակայն պահպանողականներիս մասով երկրորդեմ, որ, այո՛, մենք լուսանցքային ենք (օտար բառով՝ մարգինալ), և դա պատիվ է մեզ համար, քանի որ քաղաքական ներկա Հայաստանում մարգինալ չլինելը նշանակում է դրածո և այլոց շահերը սպասարկող խամաճիկ լինել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 32480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ